Ընդհանուր մենամարտեր, խառը մենամարտեր, խառնամարտ (անգլ.՝ Mixed Martial Arts, MMA), մարտական, ոչ օլիմպիական ֆուլ կոնտակտ սպորտաձև, որում թույլատրվում է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իրադրություններում կատարել հարվածներ և բռնվածքներ։
Հանդես է գալիս որպես խառը մարտարվեստ՝ պարունակելով բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլյան ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ մարտաոճերի բաղադրիչներ։
Ըստ որոշ վարկածների, ժամանակակից խառնամարտը սերում է Հին Հունաստանի օլիմպիական խաղերում անցկացվող պանկրաթեոն մարզաձևից։ Նմանատիպ մրցումներ անցկացվել են նաև 20-րդ դարի սկզբին՝ Եվրոպայում, Ճապոնիայում և խաղաղօվկիանոսյան երկրներում։ 1920-ականներից Բրազիլիայում զարգացող և ժողովրդայնություն վայելող վալե տուդոկոչվող սպորտաձևը բրազիլյան մի ընտանիքի կողմից 1993 թվականին մտցվում է ԱՄՆ, որից անմիջապես հետո հիմնադրվում է «UFC» (Ultimate Fighting Championship) մարտական կազմակերպությունը, ինչը մինչ օրս համարվում է աշխարհի գլխավոր մարտական առաջնությունը։
Բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով, սպորտաձևը մեծ ժողովրդայնություն է վայելում նաև փեյ-փեր-վյուվարձույթում՝ մրցելով բռնցքամարտի և պրոֆեսիոնալ ըմբշամարտի հետ։
Չնայած նրան, որ նախկինում մրցաշարերն ունեցել են նվազագույն կանոններ, սպորտը դիտվել է որպես «արյունալի սպանդ»: Հետագայում կազմակերպիչները ստեղծել են կանոններ, ապահովել մարզիկների անվտանգությունը և հավաքել նոր հանդիսատես: Շնորհիվ այդ ջանքերի՝ ժամանակակից «մարտեր առանց կանոնների»-ն համարվում է ամենաարագ զարգացող սպորտի տեսակներից մեկը, որի մասին վկայում է Փեյ փեր վյու վաճառքը, զանգվածային լրատվության միջոցների լուսաբանությունը, այս սպորտով զբաղվող մարզիկների թվի աճը և սպորտաձևի հետ կապված ապրանքների վաճառքը։
Комментариев нет:
Отправить комментарий