суббота, 1 декабря 2018 г.

ՀԱՅԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հայերը Վրաստանում բնակվում են հնագույն ժամանակներից, 3-րդ դարի վերջից, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ ճնշված էին երկու կողմից, իսկ հայրենիքը բաժանված Սասանայն Իրանի և Բյուզանդական կայսրության միջև, հայերը ստիպված էին լքել հայրենի երկիրը՝ սևեռելով հայացքը նախ և առաջ դեպի Վրաստան, որտեղ և հետագայում բնակություն հաստատեցին։ Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 400.000) հայ, որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-ՋավախքումԹբիլիսիումՔվեմո ՔարթլիումԲաթումումՔոբուլեթումՍուրամիումԳորիում և այլ վայրերում։ Մուսուլմանական իշխանության օրոք Հայաստանում հայերի վիճակը օրեցօր վատանում էր։ Նրանք մշտապես գտնվում էին ֆիզիկական բնաջնջման, իսպառ ոչնչացման կամ բռնի գաղթի սարսափելի վտանգի ներքո։ Մշտական ջարդերի, կոտորածների, դաժան պատերազմների և թշնամական հարձակումների պայմաններում հայերը իրենց համար ավելի ապահով ապաստան էին փնտրում համակրոնացի հարևանների մոտ։ Քանզի Վրաստանը ռազմատարանցիկ ճանապարհներից այն կողմ էր գտնվում, ինչպես նաև պաշտպանված էր Կովկասյան լեռնաշղթայով։ Եվ ի վերջո վրաց թագավորները շատ հաճախ իրենք էին հայոց բանակը հրավիրում ընտանիքներով հանդերձ։ Քիչ չեն Հայաստանի և Վրաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Թբիլիսին ու ԵրևանըՔութայիսն ու ԳյումրինԲաթումն ու Վանաձորը։ Եղբայրական հարաբերություններ են հաստավել Հայաստանի ու Վրաստանի միջև։

Այս ամենը հիմք հանդիսացավ այն բանի որ ես սկսեցի հետքրքրվել Վրաստանով, վրաց լեզվով: Եվ հիմա ես վիրահայերի մեջ ունեմ շատ լավ ընկերներ: Ու ասեմ որ նրանց հետ շփվելը շատ հետաքրքիր է:

Комментариев нет:

Отправить комментарий