пятница, 14 декабря 2018 г.

Ես Մերուժան Մկրտչյան եմ սովորում եմ թիվ 18 դպրոցի 11-երորդ դասարանում: Զբաղվում եմ "Մարտեր առանց կանոնների" սպորտաձևով։
Վրացերենի ակումբի նորեկներից եմ։ Ընկերներիս հետ մասնակցելով վրացերենի դասին , հետաքրքրեց և որոշեցի գրանցվել ակումբին։ Սեբաստացի կրթահամալիր այցելել եմ առաջին անգամ ու ունեմ դրական տպավորություններ։ Այս այցելության հիմնական նպատակն է դեպի Վրաստան այցելությունը։ Ճիշտ է եղել եմ Վրաստանում , սակայն ցանկանում եմ ավելի լավ ծանոթանալ երկրի մշակույթին ու տեսնել հայկական հետքը այդ երկրում։ 

среда, 5 декабря 2018 г.


Ընդհանուր մենամարտերխառը մենամարտերխառնամարտ (անգլ.՝ Mixed Martial ArtsMMA), մարտական, ոչ օլիմպիական ֆուլ կոնտակտ սպորտաձև, որում թույլատրվում է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իրադրություններում կատարել հարվածներ և բռնվածքներ։
Հանդես է գալիս որպես խառը մարտարվեստ՝ պարունակելով բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլյան ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ մարտաոճերի բաղադրիչներ։
Ըստ որոշ վարկածների, ժամանակակից խառնամարտը սերում է Հին Հունաստանի օլիմպիական խաղերում անցկացվող պանկրաթեոն մարզաձևից։ Նմանատիպ մրցումներ անցկացվել են նաև 20-րդ դարի սկզբին՝ Եվրոպայում, Ճապոնիայում և խաղաղօվկիանոսյան երկրներում։ 1920-ականներից Բրազիլիայում զարգացող և ժողովրդայնություն վայելող վալե տուդոկոչվող սպորտաձևը բրազիլյան մի ընտանիքի կողմից 1993 թվականին մտցվում է ԱՄՆ, որից անմիջապես հետո հիմնադրվում է «UFC» (Ultimate Fighting Championship) մարտական կազմակերպությունը, ինչը մինչ օրս համարվում է աշխարհի գլխավոր մարտական առաջնությունը։
Բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով, սպորտաձևը մեծ ժողովրդայնություն է վայելում նաև փեյ-փեր-վյուվարձույթում՝ մրցելով բռնցքամարտի և պրոֆեսիոնալ ըմբշամարտի հետ։
Չնայած նրան, որ նախկինում մրցաշարերն ունեցել են նվազագույն կանոններ, սպորտը դիտվել է որպես «արյունալի սպանդ»: Հետագայում կազմակերպիչները ստեղծել են կանոններ, ապահովել մարզիկների անվտանգությունը և հավաքել նոր հանդիսատես: Շնորհիվ այդ ջանքերի՝ ժամանակակից «մարտեր առանց կանոնների»-ն համարվում է ամենաարագ զարգացող սպորտի տեսակներից մեկը, որի մասին վկայում է Փեյ փեր վյու վաճառքը, զանգվածային լրատվության միջոցների լուսաբանությունը, այս սպորտով զբաղվող մարզիկների թվի աճը և սպորտաձևի հետ կապված ապրանքների վաճառքը։

суббота, 1 декабря 2018 г.

ՀԱՅԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հայերը Վրաստանում բնակվում են հնագույն ժամանակներից, 3-րդ դարի վերջից, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ ճնշված էին երկու կողմից, իսկ հայրենիքը բաժանված Սասանայն Իրանի և Բյուզանդական կայսրության միջև, հայերը ստիպված էին լքել հայրենի երկիրը՝ սևեռելով հայացքը նախ և առաջ դեպի Վրաստան, որտեղ և հետագայում բնակություն հաստատեցին։ Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 400.000) հայ, որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-ՋավախքումԹբիլիսիումՔվեմո ՔարթլիումԲաթումումՔոբուլեթումՍուրամիումԳորիում և այլ վայրերում։ Մուսուլմանական իշխանության օրոք Հայաստանում հայերի վիճակը օրեցօր վատանում էր։ Նրանք մշտապես գտնվում էին ֆիզիկական բնաջնջման, իսպառ ոչնչացման կամ բռնի գաղթի սարսափելի վտանգի ներքո։ Մշտական ջարդերի, կոտորածների, դաժան պատերազմների և թշնամական հարձակումների պայմաններում հայերը իրենց համար ավելի ապահով ապաստան էին փնտրում համակրոնացի հարևանների մոտ։ Քանզի Վրաստանը ռազմատարանցիկ ճանապարհներից այն կողմ էր գտնվում, ինչպես նաև պաշտպանված էր Կովկասյան լեռնաշղթայով։ Եվ ի վերջո վրաց թագավորները շատ հաճախ իրենք էին հայոց բանակը հրավիրում ընտանիքներով հանդերձ։ Քիչ չեն Հայաստանի և Վրաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Թբիլիսին ու ԵրևանըՔութայիսն ու ԳյումրինԲաթումն ու Վանաձորը։ Եղբայրական հարաբերություններ են հաստավել Հայաստանի ու Վրաստանի միջև։

Այս ամենը հիմք հանդիսացավ այն բանի որ ես սկսեցի հետքրքրվել Վրաստանով, վրաց լեզվով: Եվ հիմա ես վիրահայերի մեջ ունեմ շատ լավ ընկերներ: Ու ասեմ որ նրանց հետ շփվելը շատ հետաքրքիր է: